Երևանի Հասրաթյան փողոցում ավտոմեքենա է շրջվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 29-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գր. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Գր. Հասրաթյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտակայքում բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Հ.Մ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031