Բաժիններ՝

Նեյմարը չի խաղա Ֆրանսիայի առաջնության սկզբում

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը շարունակում է թիմից առանձին պատրաստվել մրցաշրջանին: ՊՍԺ-ն այժմ Ասիայում է, բայց Նեյմարը մարզվում է առանձին:

L`Equipe-ի տվյալներով, բրազիլացին և պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն մարզվում են անհատական ծրագրով և չեն մասնակցի հունիսի 3-ին կայանալիք ընկերական հանդիպման: ՊՍԺ-ն խաղալու է «Սիդնեի» հետ:

Նշվում է, որ Նեյմարը չի վերադառանա առաջին խումբ անգամ այն ժամանակ, երբ Ֆրանսիայի առաջնությունը մեկնարկի: Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն առաջին հանդիպումը անցկացնելու է օգոստոսի 11-ին:

Բացի այդ, Նեյմարը չի ցանկանում միանալ թիմին, քանի որ ցանկանում է հեռանալ ամռանը: Նեյմարը կարող է տեղափոխվել կամ «Բարսելոնա», կամ Մադրիդի «Ռեալ»՝ փոխանակվելով Ռակիտիչի կամ Բեյլի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս