Բաժիններ՝

Բրիտանիայի կառավարությունն աշխատանքի է պատրաստվում ԱՀԿ-ի առեւտրական նորմաների պայմաններում

Մեծ Բրիտանիան պատրաստվում է առանց գործարքի Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալուն, ինչը նախատեսում է վերադարձ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առեւտրական նորմաներին: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։

«Մենք աշխատում ենք Եվրամիությունից դուրս գալու պլանների վրա, նախընտրելի էհամաձայնագրով, բայց եթե ԵՄ-ն չհանի բեքստոպի (մեխանիզմի, որը երաշխավորում է Իռլանդիայի հյուսիսի եւ հարվաի միջեւ թափանցիկ սահմանի պահպանումը – ծանոթ. խմբ.) մասին ոչ ժողովրդավարական կետը, մենք ստիպված կլինենք ժողովրդին ապահովելու որոշակիություն, որ մենք ԵՄ-ից դուրս ենք գաիս հոկտեմբերի վերջին:

Եվ եթե դա նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս ԱՀԿ-ի կանոններով, ապա մենք պետք է դրան պատրաստ լինենք լավագույն կերպ»,- ասել է նա BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի եթերում: Ռաաբը նաեւ նշել է, կառավարությունն արագացնում է նման սցենարի նախապատրաստումը:

Ներկայումս Մեծ Բրիտանիան՝ որպես ԵՄ-ի անդամ, անմաքս առեւտուր է վարում Միության մյուս երկրների, ինչպես նաեւ այն պետությունների հետ, ում հետ ԵՄ-ն համաձայնագրեր է կնքել ազատ առեւտրի շուրջը: ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու տարբերակի դեպքում երկիրը չի կարողանա օգտվել նման արտոնություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031