Բաժիններ՝

Բանկոմատը վնասելու եղանակով հափշտակվել է շուրջ 18մլն դրամ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են բանկոմատի վնասված հատվածները, բանկոմատում առկա գումարը, ինչպես նաև` բանկոմատի տեսաձայնագրող սարքը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատահետաքաբանական փորձաքննություններ:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031