Բաժիններ՝

«Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո 10 օր անցակցրի տանը, դա շատ դաժան էր». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտության մասին (0:2):

«Այն երեք շաբաթը, որ մենք պատրաստվում էինք խաղին, անհավանական էին: Եվ հետո զգում ես մեծ հիասթափություն, քանի որ պարտվել ես: Հետո՝ հաջորդ օրը գնացքով տուն ես գնում Մադրիդից՝ Բարսելոնա:

Ես տաս օր անցկացրեցի տանը և չէի ուզում դուրս գալ: Շատ դժվար էր, քանի որ մենք շատ մոտ էինք հաղթանակին:

Մի քանի օր անց ես փորձեցի գոլֆ խաղալ, ես չէի խաղում, ես պարզապես հարվածում էի փայտով: Իմ որդին և ես փորձեցինք հարվածել գնդակին, բայց դա անհնար էր: Ընտանիքը փորձում էր ինձ ուրախացնել, բայց նրանք նույն վիճակում էին : Հետո սկսեցի շարժվել առաջ:

Ֆուտբոլը սիրող մարդիկ նույնպես օգնեցին: Մադրիդի և Իբիցայի ռեստորանների, Լիվերպուլի և Լոնդոնի երկրպագուները, մի շարք ֆուտբոլիստներ ասել են, որ «Տոտենհեմը» անհավանական էր: Ես նորից ուրախացա, որովհետև մարդիկ հասկացան, որ մենք շատ մեծ գործ ենք արել:

Երբ սկսում ես նոր մրցաշրջան, դու նոր բնույթ ունես, ամեն ինչ նոր է: Դե, դա փոփոխություն է: Հիմա ամեն ինչ նոր է, նոր գույներ և, իհարկե, նոր մոտիվացիա»,- ասել է Պոչետինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս