Հանրապետությունում համախառը բերքը կազմել է 110.250 տ. բերքահավաքը մոտենում է ավարտին

Հուլիսի 29-ի դրությամբ Արցախի Հանարապետությունում վերջին ճշգրտված տվյալներով (հաշվի առնելով բնական աղետից տուժած հողատարածքները) հնձի ենթակա 64 հազար 969 հա ցանքատարածություններից հնձվել է 63 հազար 291 հա-ը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Նա նշել է, որ համախառը բերքը կազմել է 110 հազար 250 տ. միջին բերքատվությունը հա-ից կազմել է 17,4 ց:

Ըստ փոխնախարարի՝ հնձվել է 32 հազար 145,5 հա ցորեն, 30 հազար 367 հա գարի և 778,5 հա հաճար: Ցորենի համախառն բերքը կազմել է 59 հազար 665 տ, գարունը՝ 49 հազար 764 տ, իսկ հաճարինը՝ 821 տ: Ցորենի միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 18,6 ց, գարունը՝ 16,4 ց, հաճարինը՝ 10,5 ց:

Կայքի զրուցակիցը տեղեկացրել է, որ բերքի մթերման հետ կապված առայժմ որևէ խնդիր չկա. մթերումն իրականացվում է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով:

Խոսելով արդյունքների մասին՝ Վ. Ավետիսյանն ավելացրել է. «Մենք ավելի լավ արդյունքների էինք սպասում՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին հողօգտագործողները հողի մշակումն իրականացնում են ճիշտ ագրոկանոնների համաձայն: Ավելի բարձր ցուցանիշներ չգրանցելու պատճառը բնական աղետներն են եղել»:

Նրա խոսքով՝ եթե անձրևներ չլինեն, ապա մոտ 10 օրից հանրապետությունում կավարտվեն բերքահավաքի աշխատանքները, բացառությամբ՝ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի որոշ հատվածներ:

Տեսանյութեր

Լրահոս