Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ։
«Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Հայաստանում ներկայումս ծավալվում է մի դիսկուրս, որը երևան է բերել մեր հասարակության ներսում առկա հասարակական-քաղաքական արժեբանական խորքային հակասությունները: Հիմնական և խորքային բախումը, կարծում եմ, քաղաքական կոնսերվատիզմի և լիբերալիզմի միջև է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Գյումրու Տիգրան Մեծի թիվ 5 շենքի երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակը հուլիսի 22-ին փլուզվել է:
«Ես այլ հուսալի ճանապարհ չեմ տեսնում՝ այս չափազանց կարևոր ու ընդգրկուն խավին մասնակից դարձնելու երկրի տնտեսական զարգացմանը»:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին:
«Այս մեկ տարվա ընթացքում այլ ֆոնդ, հիմնադրամ չի ձևավորվել: Մեկ տարվա ընթացքում ուժեղ հարված է հասցվել գիտությանը: Դա շատ մտահոգիչ է: Սա հակահեղափոխական հարված է գիտությանը»,- ընդգծեց Հրայր Ազիզբեկյանը:
Սահմանադրագետ Արամ Վարդևանյան խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով հետաքրքիր ու աննախադեպ իրավիճակ է ձևավորվել, քանի որ հաճախ չի լինում, երբ դատարանում գործը մեղադրող կողմից ներկայացնի գլխավոր դատախազը։
Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Ոստիկանները գրպանահատին բռնեցին հափշտակությունից րոպեներ անց:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 22-ին հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
«Նախագահ Տուսկը բավականին երկարատեւ քննարկում է ունեցել, հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել՝ արագացնելու երկխոսությունը վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար»:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը:
«Մարդը եկել էր Հայաստան՝ հույսով, որ նոր բան պետք է տեսնի, անօրինականությունները վերացված երկրում է լինելու, բայց հանդիպեց նրան, որ տարածքը, որտեղ սիմպոզիումը պետք է անցկացնենք, անօրինական բերել ու չորացած ծառեր են տնկել…»:
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տպարաններից մեկում հայտնաբերվել է շուրջ 271 միլիոն 150 հազար կեղծ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։
«Վերջերս խոսում էի մի մսավաճառի հետ, պատմում էր, որ երկու օրվա սատկած անասունին բերել են, միսն անջատել ոսկորից, լցրել լողանալու վաննաների մեջ, վրան լցրել մարգանցովկայի լուծույթ և թողել մի քանի ժամ, որպեսզի գույնը փոխի։ Եվ այս ամենը մենք ուտում ենք, այժմ սպանդանոցները ոչ էլ գործում են, ո՞վ պետք է սրա առաջն առնի»:
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան սան, 16- ամյա Հովհաննես Հայրապետյանը։
Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Ծանր հետևանքներով ընտանեկան միջադեպ Նոր Արեշում:
«Սիմվոլիզմի պահ կա նաև. այս ամեն ինչը տեղի ունեցավ Փաշինյանի ծննդավայրում: Փաստորեն, դժգհության ալիք, որը տարավ բախումների, այնտեղ էր, որտեղ Փաշինյանը կարծես թե խնդիր պետք է չունենար, և վատ էր, որ պետական ուժը՝ դուբինկան, կիրառվեց հենց իր հայրենակիցների հանդեպ»:
Փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու դեպքով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը վերացնելու պահանջով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հրանտ Անանյանից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստատեսային եթերի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և թուրքական սպառազինության մասին:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա, քանի որ, եթե չկա անասնապահություն, ուրեմն պանրի արտադրություն չկա։ Արհեստական կաթի փոշիով պանրի արտադրությունը թող չհրամցնեն մեր ժողովրդին՝ որպես գյուղատնտեսության աճ։ Եթե գյուղացին իր կենսական ապրուստից զրկվել է, ապա գյուղատնտեսության զարգացումից խոսելն անիմաստ է»։
Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված վերջին իրադարձությունները մի շարք կարևոր երևույթների են հանգեցրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնել է հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած 6 զինվորականների, ովքեր առաջիկայում մեկնելու են Հնդկաստան՝ անհրաժեշտ բուժում ստանալու։