
Նիկոլ Փաշինյանն արձակուրդը կանցկացնի Հայաստանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնում հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ: Այդ ընթացքում ՀՀ վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ էր մեկնել այս տարի իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին: