Բաժիններ՝

Թուրքիայի պատմության մեջ դոլարի կեղծման ամենախոշոր դեպքն է արձանագրվել

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տպարաններից մեկում հայտնաբերվել է շուրջ 271 միլիոն 150 հազար կեղծ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ֆինանսական հանցագործությունների  և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները հատուկ գործողությունների արդյունքում առգրավել են Թուրքիայում «Քուրբան բայրամից» (իսլամական տոն) առաջ շրջանառության մեջ դնելու նպատակով տպագրված ընդհանուր՝ 271 միլիոն 150 հազար ամերիկյան դոլար արժողությամբ կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ։

Հանցախմբի մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ։ Նրանցից մեկը Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու պատճառով նախկինում հեռացվել է ոստիկանությունից։

Թուրքիայի իրավապահ մարմինները գործի ներկա փուլում փորձում են պարզել կեղծ դոլարների կապը գյուլենականների և Գյուլենական շարժման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031