
Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան. «Փաստինֆո»

Փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու դեպքով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը վերացնելու պահանջով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հրանտ Անանյանից։
Վերջինս հայտնեց, որ իր բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, սակայն նիստ դեռեւս չի կայացել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հրանտ Անանյանն ասաց, որ Դատախազության մերժման որոշումը լի է բազում հակասություններով. «Չպատճառաբանված որոշում է՝ լի բազում հակասություններով, ինչին անդրադարձ կա դատարանին ուղղված իմ բողոքում։ Ինձ համար աննախադեպ իրավիճակ է, երբ դատավորին հրելը դիտարկում են նորմալ երեւույթ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: