![](/banners/BeFunky-design.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահին
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/982494.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ողջունել է մշակութային հայտնի գործիչների այցելություններն Արցախ՝ կարեւորելով դրանք Արցախի մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից: