Բաժիններ՝

ՉԺՀ-ի Ցզյանսիի նահանգում շուրջ 135 հազար մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգում մոլեգնող տեղատարափներն ու հեղումները շուրջ 2,65 մլրդ յուան (մոտավորապես 383 մլն դոլար) գումարի ուղղակի տնտեսական վնաս են հասցրել տարածաշրջանին, տեղի իշխանությունները հարկադրված էին 135 հազար բնակիչների տարհանել տուժած շրջաններից: Այդ մասին, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով նահանգի արտակարգ իրավիճակների վարչությանը:

Անցած հինգշաբթի օրվանից շարունակվող հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումներից ամենից ավելի տուժել է նահանգի ինը քաղաք, որտեղ տարերքի հարվածը վնասել է ավելի քան 110 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ, ավերվել է 715 բնակելի շինություն, լրջորեն տուժել է եւս 313 կառույց: Հեղեղված շրջաններում աշխատում են փրկարար ծառայությունները:

Փրկարարները տեղի բնակիչներին հասցնում են խմելաջուր, վրաններ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր: Վարչության տվյալներով՝ տեղատարափները Ցզյանսիի նահանգում խախտել են ավելի քան 1,42 մլն մարդու բնականոն կյանքը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հեղեղումներն այդ նահանգում վեց մարդու կյանք են խլել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս