
Կապանում տղամարդը ապակե տարայով մանրադրամներ է գողացել

Կապանում տղամարդը ապակե տարայով մանրադրամներ է գողացել
Հունիսի 8-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, անչափահաս որդուց տեղեկացել է, որ ոմն Անդո նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, բաց պատշգամբով մուտք է գործել իր բնակարան և հյուրասենյակի սեղանից գողացել ապակե տարաների մեջ լցված մանրադրամներ՝ պատճառելով մոտ 27.000 դրամի վնաս:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Անդոյի ինքնությունը: Նույն օրը, ժամը 23.20-ին, նա բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և ներկայացվել Սյունիքի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Նախապատրաստվում են նյութեր: