Բաժիններ՝

Հարավային Օսիայի նախագահն ընդունել է Արցախի Հանրապետության պատվիրակությանը

Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՕՀ նախագահը նշել է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրարշավը հանրապետությունում անցնի հանգիստ մթնոլորտում, և մարդկանց հնարավորություն տրվի քվեարկել  իրենց ընտրությանն արժանի քաղաքական ուժին:

Նախագահը նաև անդրադարձել է վերջերս Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության բացման արարողության շրջանակում իր՝ Արցախ կատարած այցին:

Արցախի պատվիրակության անդամները բարձր են գնահատել  ընտրատեղամասերում բնակչության դրական տրամադրվածությունը և կարևորել խորհրդանշական այդ օրը եղբայրական ժողովրդի կողքին գտնվելու հանգամանքը:

Երեկոյան Արցախի պատվիրակությունը նախագահ Բիբիլովի հետ դիտել է Արցախում անցկացվող՝ ConiFA-2019 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Արևմտյան Հայաստան – Հարավային Օսիա խաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս