
Նելլի Դուրյանը` 10-ամյա տղայի՝ սեռական բռնության ենթարկվելու մասին

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, և քրեական գործն ուղարվկել է դատարան:
Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին: ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների ստուգմամբ պարզվել էր, որ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան` 16-ամյա Տ.-ն 2018թ.-ի հունվար ամսին կրթահամալիրում, նույն կրթահամալիրի սան՝ 14-ամյա Հ.-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Փաստի առթիվ 2018թ. հունվարի 14-ին ՀՀ քր. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը սույն թվականի մայիսի 31-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:
Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է…
Gepostet von Nelli Duryan am Montag, 10. Juni 2019