Սարսափելի դեպք Երևանում. 10-ամյա տղան սեռական բռնության է ենթարկվել հատուկ կրթահամալիրում. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երեխան բռնության է ենթարկվել 2000թ. ծնված տղայի կողմից` մի քանի անգամ` կրթահամալիրի ննջարանում:
19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է դատարան: