Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մասին

«Կան մարդիկ, որ փորձում են ինքնահաստատվեն, ինքնադրսևորվեն, ցույց տան, որ ամեն ինչ թույլ տալ իրենց ՀՀ-ում, բայց վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է և իրենք կարժանան ոստիկանության ու իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությունների»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետի հանձնարարականին:

Հարցին, թե ովքե՞ր են սևազգեստ խմբերով մարդիկ, ի՞նչ ուժեր են ներկայացնում, Օսիպյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման»:

Լրագրողները կատակեցին՝ հիմա սև շոր չհագնե՞նք, ինչին ի պատասխան Օսիպյանը ժպիտով ասաց. «Խնդրեմ, հագեք, ձեզ ով ա բան ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս