Ինչպիսին են նախկինների օրոք նշանակված պաշտոնյայի և Փաշինյանի հարաբերությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք կաշկանդված չեն որեւէ գերատեսչությունում ուսումնասիրություններ իրականացնելու հարցում:

Յոլյանը հավելել է նաեւ, որ նախկինի նման պալատն այդքան էլ մեծ լիազորություններ չունի. իրենք ուսումնասիրում են, իսկ որակավորումն ու դատողությունը պետք է անի ԱԺ-ն: Իսկ դիտարկմանը, թե տպավորություն է, որ պալատը մղվել է երկրորդ պլան, քանի որ հիմա պալատի նախկին գործառույթը դրված է պետական վերահսկողական ծառայության վրա, մեր զրուցակիցն ասաց, որ տարբեր գործառույթներ են իրենք իրականացնում:

Յոլյանը, որ այս պաշտոնում նշանակվել էր նախկին իշխանությունների օրոք, խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին` ասելով. «Նորմալ աշխատում ենք, եթե խնդիրներ են լինում, պարոն Փաշինյանի հետ քննարկումներ են լինում, տրվում են դրական պատասխաններ եւ այլն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս