Բաժիններ՝

Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու նպատակով մարզային հանձնաժողովներ են ձևավորվել

Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մարզային հանձնաժողովներ է ձևավորել, որոնք տեղերում գնահատում են վնասի չափը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Անցած տարի առաջին անգամ նման դեպքում եղավ գումարային աջակցություն, 500 մլն դրամը չգերազանցող գումար էր նախատեսված»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վնասի մասին տվյալներն ամփոփելուց հետո կկարողանան ասել նաև փոխհատուցման չափը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս