Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերով նամականիշ կթողարկվի:
Լարված իրավիճակ «Սորոսի» գրասենյակի մոտ (ուղիղ)
«Արարատ» ֆուտբոլային ակումբի 5 ֆուտբոլիստ լքել է թիմը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից՝ այդ մասին իմանալով վիրահատությունից հետո միայն: Այս մասին Աստղիկ Մարտիրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հունիսի 3-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Արզնի ձոր տանող ավտոճանապարհին »Mitsubishi io» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 3-8-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Բողոքի ակցիա Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ (ուղիղ)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհաջողակ է անվանել Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանին, որը բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների ղեկավարի քննադատությամբ:
Ես Դավիթ Սանասարյանին գիտեմ՝ որպես դրական անձնավորություն։ Այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե որպես նախկին կուսակից ընկեր և փաստաբան` ինչ գնահատական կտա Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործին։
Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ Կառավարությունն էր: Իսկ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրան կողմ էր քվեարկել՝ միմիայն գովաբանելով նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը խորհրդարանի նիստի ընդմիջմանը էլեկտրական սկուտերով շրջել է Երևանի փողոցներում:
Հունիսի 2-ին, երեկոյան իննին մոտ, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի կին և հայտնել, որ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում, ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը:
«Հանրապետության նախագահն ուղղակի կատարում է պատվեր, քանի որ կաշկանդված է իր կողմից կեղծ տեղեկություն ներկայացնելու հանգամանքով։ Հենց դա է պատճառը, որ մենք այսօր չունենք անկաշկանդ ՀՀ նախագահ, որը կարող է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները պատշաճ կատարել»,- նշեց նա՝ հիշեցնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացիության մասին ներկայացված տեղեկությունը։
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սուտ մատնության համար կդիմի ՀՔԾ, Դատախազություն կամ դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի:
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 1-ին, ժամը 11.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 44-ամյա Մահադի Կ.-ն։
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն անվստահություն է հայտնել առանց Իսրայելի մասնակցության ինքնակառավարում իրականացնելու պաղեստինցիների ունակության հարցում:
«Հարցը վերաբերում է մեր բանակին, անվտանգությանը և այս փուլում մենք չգիտենք՝ ինչ կարող ենք լսել և իմանալ, մենք պատերազմող երկիր ենք և, կարծում եմ, պետք է փակ լինի»,- ասաց Ա.Սիմոնյանը:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենի ներկայությամբ տեղի է ունեցել հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի եւ մինչեւ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրություններն աշխատելու ժամանակով նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվության արարողությունը:
Քրեակատարողական հիմնարկի մոտից բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվածը թմրամիջոց է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։
Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ երկրում կառավարող կոալիցիայի փլուզումն այն բանից հետո, երբ Անդրեա Նալեսը հայտարարեց ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում նրա խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման մասին:
Հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 3-ին Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Guardian – 2019 միջազգային զորավարժությունները:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում և Արցախում դավադիր ուժեր կան, որոնք փորձում են պատերազմ հրահրել, Ա. Մեջլումյանն ասաց, որ երևի իրենց է նկատի ունեցել, քանի որ համացանցում նշում էին, որ իրենց ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը։
ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում եւ Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետեւանքներ կունենա Վաշինգտոնի համար:
Հարթումում առնվազն 12 մարդ է զոհվել սուդանցի զինվորականների կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
«3-4 ամիս է, մենք սատարում ենք Արցախի հերոս Սամվել Բաբայանին։ Որպես ազգի հերոս՝ նա հանդիպումներ է ունենում ժողովրդի հետ, դրանք հասարակական բնույթի հանդիպումներ են։ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է անում, թե սա կենցաղային ու ֆինանսական բնույթի հարցերի հետևանք է՝ նման բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արամ Հովակիմյանը։
Մեծ Բրիտանիան ընտելացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, նրա այդ գործողությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: