«Ասում են՝ Դավիթը մեր ընկերն է, բայց իրենց ընկերոջն ուղարկում էին այն անարդար դատարանը, որպեսզի այդ դատարանը որոշում կայացներ». Զարուհի Փոստանջյան
Ես Դավիթ Սանասարյանին գիտեմ՝ որպես դրական անձնավորություն։ Այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե որպես նախկին կուսակից ընկեր և փաստաբան` ինչ գնահատական կտա Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործին։
Փոստանջյանն այլ գնահատականներ չհնչեցրեց՝ նկատելով, որ տեղեկացված չէ գործի մանրամասներից.
«Նրանք ասում են, որ Դավիթը մեր ընկերն է, բայց, չգիտես ինչու, իրենց ընկերոջն ուղարկում էին այն անարդար դատարան, որպեսզի այդ անարդար դատարանը որոշում կայացներ։ Հասկանալի, որ իրենք իրար մեջ խնդիրներ ունեն»։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը խոսեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ազատման մասին՝ ասելով. «Ինձ համար մեծ հարց է՝ ինչու նրան Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից։ Եվ շատ եմ ափսոսում, որ, օրինակ, նման անձն ազատվեց, և որևիցե պարզաբանում չտրվեց»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան