
«Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել»

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «թերի գրած Ընտրական օրենսգրքով»:
1. Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ Կառավարությունն էր: Իսկ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրան կողմ էր քվեարկել՝ միմիայն գովաբանելով նախագիծը:
2. Թեև ես պատրաստ եմ կրել Ընտրական օրենսգրքի նախագծի բոլոր թերությունների պատասխանատվությունը, բայց դրա վրա աշխատել են բազմաթիվ մարդիկ՝ մեծ մասը Ալենի քաղաքական թիմակիցներ:
3. Ընտրական օրենսգրքի մշակումը ետ-հեղափոխական հայաստանի ամենալուրջ ինստիտուցիոնալ բարեփոխման փորձն էր, որն արվեց աննախադեպ և դեռևս չգերազանցված ներառականությամբ:
Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել»:
Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «Ընտրական օրենսգիրքը թերի ներկայացնելով»: 1. Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ…
Gepostet von Daniel Ioannisyan am Montag, 3. Juni 2019