
ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։
Նշենք, որ ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարեցվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որ եղավ Էդվարդ Սնոուդենի դեպքում. լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ մեղադրվելով՝ 2013 թվականից նա ստացավ ՌԴ ժամանակավոր ապաստան, ավելի ուշ՝ երեք տարվա բնակության թույլտվություն։
Հիշեցնենք, որ օրերս 168.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Պողոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով։