
Կարծում եմ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կգործի դռնփակ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, կարծում եմ, կգործի դռնփակ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հարցը վերաբերում է մեր բանակին, անվտանգությանը և այս փուլում մենք չգիտենք՝ ինչ կարող ենք լսել և իմանալ, մենք պատերազմող երկիր ենք և, կարծում եմ, պետք է փակ լինի»,- ասաց Ա.Սիմոնյանը:
Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ Ա.Սիմոնյանը նշեց, որ քանի որ մոտ ապագայում ընտրություններ չկան, ուզում են մեկ անգամ ևս կարդան, հասկանան բացթողումները.
«Ուզում ենք ավելի լավ պատրաստվել: Բայց վստահեցնում եմ՝ ԸՕ փոփոխություններ միանշանակ կլինեն»: