Բաժիններ՝

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Պրահայի միջազգային օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում մայիսի 17-ին հանդիպել է օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ (Vaclav Rehor):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է 2020թ․ Երևան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը: Այս առնչությամբ չեխական կողմը ներկայացրել է հիմնավորումներ և վիճակագրական տվյալներ՝ թռիչքների վերականգնման նպատակահարմարության և այն հեռանկարային լինելու վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել է թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական համագործակցությանը, ներդրումներին և փոխադարձ զբոսաշրջությանը զարկ տալու ակնկալիքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս