Բաժիններ՝

«Միայն Դիբալան չէ, որ կհեռանա «Յուվեից»: Ռոնալդուի հետ մրցակցելն անհնար է». Դիբալայի գործակալ

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի եղբայրը և գործակալը՝ Գուստավո Դիբալան, խոսել է ֆուտբոլիստի ապագայի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին:

«Շատ հավանական է, որ Պաուլոն կհեռանա «Յուվենթուսից»: Նա ունի փոփոխությունների կարիք:

Միայն Դիբալան չէ, որ կհեռանա «Յուվեից»: Շատ ֆուտբոլիստներ դժգոհ են:

Ռոնալդուի հետ դաշտից դուրս խնդիրներ չկան, դրանք դաշտում են: Նրա հետ մրցակցելն անհնար է: Իսկ Պաուլոն դեռ շատ երիտասարդ է»,- ասել է Գուստավոն:

Այսօր հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ատլետիկոն» առաջարկում է Դիբալային 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս