Բաժիններ՝

Տավուշում նախատեսվում է ստեղծել շուրջ 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ

Տավուշի մարզում այս տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Ոչ գյուղատնտեսական աշխատատեղերը հիմնականում վերաբերում են գյուղվերամշակման արտադրամասերին: Շուտով մենք Նոյեմբերյանում ունենալու ենք ամենախոշոր կաթի վերամշակման արտադրամասը մեր տարածաշրջանում: Երկրորդը թեթև արդյունաբերության ուղղությունն է: Նախատեսվում է մոտավորապես եռապատկել այն արտադրական հնարավորությունները, որն այսօր կա»,-ասաց մարզպետը:

Իսկ երրորդ ուղղությունը, որտեղ կստեղծվեն աշխատատեղեր, զբոսաշրջությունն է:

Չոբանյանի խոսքով` սրանք այն ոչ գյուղատնտեսական հիմնական ուղղություններն են, որտեղ հաշվարկել են 3000 մարդու զբաղվածություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031