Ձախ կենտրոնամետ Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության թեկնածու – գյուղատնտեսության նախկին նախարար, գործարար Լաուրենտինո Կորտիսոն, նախանական տվյալներով, հաղթանակ է տարել երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով քաղաքացիների քվեների 33,07 տոկոսը:
Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար:
Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի:
ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում:
Իսրայելը եւՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը:
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարված «Շերեմետեւո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը մայիսի 5-ի երեկոյան մեկնել էր Մուրմանսկ, բայց վերադարձել էր օդանավակայան, վթարային վայրէջք կատարել ու բռնկվել։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստուգում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած, Մուրմանսկ-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավում Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին Ստեփանակերտ քաղաքում ներկա է գտնվել Սամբոյի միջազգային պատանեկան «Հաղթանակի գավաթ» առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Մայիսի 5-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում վատառողջ բնակիչ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 5-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին վթարված ավտոմեքենաներն անհրաժեշտ է տեղափոխել. անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Հանրապետության տարածքում մայիսի 6-10-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 5-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
«Ռուսները կարող են սահմանը հսկել, բայց դա չի նշանակում, որ մեզ են հսկում: Նրանք տարածքն են հսկում, թող բարի լինեն՝ կատարեն միայն դա: Կարծում եմ՝ ռուսներն անելիք ունեն սահմանին, բայց ոչ «Զվարթնոցում» ՀՀ հյուրերին անհանգստացնեն: Իսկ ոչ բարի նպատակներով ՀՀ այցելողներին ազգային անվտանգությունն ու ՀՀ սահմանապահ զորքերը ի վիճակի են հսկելու»:
Սակայն, կարծում եմ, առկա հաստիքացուցակը բարեփոխման ահագին տեղ ունի։ Մասնավորապես, խնդրահարույց են փոքրաքանակ վարչություններում վարչության պետի տեղակալների քանակը, ինչպես նաև վարչական շրջանների հաստիքները, որոնց համար պետք է հիմք հանդիսանա վարչական շրջանի բնակչության թիվը և տարածքը։ Սոցիալական ծառայության աշխատողների քանակը նույնպես ուսումնասիրման տեղ ունի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ իր սպառազինության մեջ ունենալ և՛ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողմից արտադրվող F-35 կործանիչներ:
«Մեր երկրում եղել է դեպք, ու ոչ շատ վաղուց, որ ագրեսիվ տրամադրված ինչ-որ մարդկանց բազմություն տապալել է պետության նախկին ղեկավարի ասուլիս։ Ընդ որում, պետության այդ նախկին ղեկավարի նկատմամբ առկա էր հանրային գերակշիռ բացասական կարծիք»։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
Հոլիվուդի (Լոս Անջելես, Կալիֆոռնիայի նահանգ) Warner Bros. ստուդիայում տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություններ» (The Big Bang Theory) հեռուստասերիալի վերջին՝ 279-րդ էպիզոդի նկարահանումները:
Երկու գրպանահատությունն էլ նույն անձն էր կատարել
Կորեայի Հանրապետությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել երկրի ՀՆԱ-ի նկատմամբ նոր մշակումների եւ հետազոտությունների բնագավառում արված ներդրումների բաժնով:
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի վայրի բնության արգելոցի անասնաբույժները փրկել են կոալայի նորածին ձագի կյանքը՝ նրան տեղափոխելով փոխնակ մոր պարկ:
Ճապոնացի գիտականները հանգել են այն եզրակացության, որ ճարպակալման մակարդակն էապես ցածր է այն տարածաշրջաններում, որոնց բնակիչները շատ բրինձ են գործածում:
Տիբեթյան խորհրդանիշները տարբեր են։ Նրանք օգնում են ներդաշնակել մարդու կյանքը, շնորհում են մարմնի ու հոգու առողջություն։
Հոր դերը երեխայի կյանքում պակաս կարևոր չէ, քան մոր դերը, և սրա հետ չես վիճի։ Ի՞նչ ոլորտների վրա է ազդում հոր կերպարը, ինչպե՞ս է այդ ազդեցությունը դրսևորվում հասուն մարդու կյանքում, և որտե՞ղ կարող է լինել հնարավոր հոգեբանական խնդիրների ծուղակը։
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինը կատարյալ երանության մեջ է լինում, երբ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում ու սկսում է մրցակցել տղամարդու հետ։ Եվ այսպիսի ամբիցիոզ էակին բոլորին չէ, որ հաջողվում է սանձել այն պատճառով, որ նա միշտ ինքնավստահ է ու չի ցանկանա իր թանկարժեք ժամանակը վատնել նախապաշարմունքների վրա։
30 ամիսների ընթացքում Ջոն Գեբրիելը առանց որևէ սննդակարգի հետևելու ազատվել է 100 կգ ավելորդ քաշից։ Նա վստահ է, որ նախ և առաջ պետք է կարգի բերել ոչ թե ափսեն, այլ սեփական գլուխը և կյանքն ընդհանրապես։
«ԵԱՏՄ-ում, որպես մեկ միասնական միավոր, որտեղ գործում են միևնույն մաքսային պատնեշները, չեն կարող լինել էներգակիրների տարբեր գներ: Դա աբսուրդ է, որովհետև, օրինակ, Կրասնոդարում ջերմոցի համար գազն արժե 40 դոլար, Հայաստանում՝ 103 դոլար՝ կրկնակիից ավելի թանկ, և ավտոմատ հայաստանյան վարունգն ավելի թանկ է ստացվում»: