Բաժիններ՝

Ավստրալիայում կոալայի ձագին դրել են փոխնակ մոր պարկի մեջ

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի վայրի բնության արգելոցի անասնաբույժները փրկել են կոալայի նորածին ձագի կյանքը՝ նրան տեղափոխելով փոխնակ մոր պարկ: Ինչպես պատմել է ABC հեռուստաալիքը, մասնագետները պետք է երկու օրական ձագին վերցնեին նրա մոր պարկից, որն առողջական խնդիրներ ուներ: Դա վտանգավոր, բայց միակ որոշումն էր, որը ձագին ողջ մնալու շանսեր էր տալիս, նշել է դոկտոր Գալիթ Ռոուլինսոնը:

«Մենք հասկանում էինք, որ նա դատապարտված է: Նրա մայր Զուման արգելոցի ամենապառավ կոալան էր, եւ ծննդաբերության նախօրեին նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ սկսվեցին: Մենք գիտակցում էինք, որ Զուման չի կարողանա Ջոյին մինչեւ վեց ամիս կրել պարկում եւ կերակրել նրան:

Դա նշանակում էր երկու կենդանիների կորուստ: Անշուշտ, մենք չգիտեինք՝ կգործի դա, թե ոչ, բայց ելք չկար, ստիպված ռիսկի դիմեցինք»,- պատմել է Գալիթ Ռոուլինսոնը:

«Մեկ օր անց մենք տեսանք, որ ձագը հաստատուն կերպով հիմնավորվել է նոր պարկում: Մեր բոլորի ուրախությանը չափ չկար»,- հիշում է մասնագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս