«Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը»

ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը։

Սակայն, կարծում եմ, առկա հաստիքացուցակը բարեփոխման ահագին տեղ ունի։ Մասնավորապես, խնդրահարույց են փոքրաքանակ վարչություններում վարչության պետի տեղակալների քանակը, ինչպես նաև վարչական շրջանների հաստիքները, որոնց համար պետք է հիմք հանդիսանա վարչական շրջանի բնակչության թիվը և տարածքը։ Սոցիալական ծառայության աշխատողների քանակը նույնպես ուսումնասիրման տեղ ունի։

Ընդհանրապես, հաստիքացուցակի հիմքը պետք է հանդիսանա նպատակից բխող գործառույթը։

Ակնհայտ է, որ ուռճացված հաստիքացուցակը նախկին իշխանություններին սպասարկելու նպատակ է հետապնդել և քաղաքային նոր իշխանությունը վստահ եմ կլինի ավելի կտրուկ, քան ներկայացված առաջարկն է»։

https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2432346763546435

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031