Բաժիններ՝

Բախման հետևանքով երկու ավտոմեքենա է այրվել. կա զոհ (լրացված)

Մայիսի 5-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին վթարված ավտոմեքենաներն անհրաժեշտ է տեղափոխել. անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները ստուգել են գազաբալոններում գազի առկայությունը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դրանք հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

«Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Կ.Գ.-ի (ծնված 1991 թ.) այրված դին:

***

Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) և «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով բալոնները պոկվել և ընկել են երթևեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել է և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել 01:20-ին:

Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս