Բաժիններ՝

Ի՞նչ տեսակի սեր է պետք կնոջը՝ համաձայն իր Կենդանակերպի նշանի

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինը կատարյալ երանության մեջ է լինում, երբ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում ու սկսում է մրցակցել տղամարդու հետ։ Եվ այսպիսի ամբիցիոզ էակին բոլորին չէ, որ հաջողվում է սանձել այն պատճառով, որ նա միշտ ինքնավստահ է ու չի ցանկանա իր թանկարժեք ժամանակը վատնել նախապաշարմունքների վրա։ Կյանքում նրան պետք է տղամարդ, ով ունակ կլինի հակադարձել հարվածներին, անտարբերությունը չի դիտարկի՝ որպես թուլության դրսևորում։ Եվ անպայման իր վրա կվերցնի կնոջ երջանկության համար ողջ պատասխանատվությունը։

Ցուլ

Սրանք իսկական կանայք են, ովքեր չեն վախենում հոգ տանել իրենց տղամարդու մասին ու նրան պարուրել սիրով։ Եվ տիեզերքը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կնոջը օժտել է լավագույն որակներով։ Բայց այս կնոջ կողքին կարող է լինել միայն բարոյապես կայուն մարդ, ով ըմբռնումով կվերաբերվի իր բոլոր քմահաճույքներին։ Նրա համար երջանիկ հարաբերություններ ստեղծելու լավագույն տարբերակը այն տղամարդն է, ով Ցուլ կնոջ մեջ կկարողանա տեսնել թույլ կնոջ ու կսկսի հաշվի նստել կնոջ կարծիքի հետ, երկրպագել ու աստվածացնել նրան ու հիանալ նրա բոլոր գաղափարներով։

Կարդացեք նաև

Երկվորյակներ

Այս շփվող և հետաքրքրասեր կնոջը պետք է ճիշտ իր նման տղամարդ։ Իսկ դատարկ տեղը հենց այնպես լցնել նա ինչ-որ մեկին թույլ չի տա։ Դրա համար էլ նա պետք է փնտրի իրեն համապատասխան տղամարդ։ Եվ այդ տղամարդը պետք է օժտված լինի ոչ միայն հետաքրքրասիրության խորաթափանց զգացումով, այլև լինի մտավոր նույն մակարդակի վրա։ Իսկ նա, ով ներքև է քաշում, այդ բարձր թռիչքի կանանց կողքին տեղ չունի ուրեմն։ Եվ հետո, տղամարդը պետք է կարողանա իր կնոջ բոլոր էմոցիաներն ուղղել դեպի իրեն, որ զգան զգացմունքների իսկական էքսպրեսիա։

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ունակ են անկեղծորեն փոխանցել պատասխան զգացմունքներ։ Դա խոսում է հայելային պատասխանի հնարավորության մասին. ինչպես զուգընկերն է նրան վերաբերվում, այնպես էլ այդ կինը՝ զուգընկերոջը։ Բայց եթե տղամարդը նրա նկատմամբ դրսևորում է իր ողջ սառնությունը, ապա դրա համար նա պետք է պատասխանատվություն կրի։ Եվ Խեցգետին կնոջը երջանիկ կյանքի համար պետք է այնպիսի մի տղամարդ, ով ամեն քայլափոխի չի ճչա իր խելացնոր սիրո մասին, այլ այդ սերը կապացուցի ասպետական արարքներով։ Իսկ եթե այդ տղամարդու մտադրությունները մաքուր լինեն, այդ ժամանակ կինը հեշտությամբ կարող է հաղթահարել իր հոգեկան ցավը։

Առյուծ

Իրենց հարաբերություններում այս կանայք տեսնում են միայն արժանի զուգընկերոջ, որի կերպարը տպավորված էր դեռևս նրա աղջկական երազանքներում։ Դրա համար Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք իրենք ինքնավստահությամբ դեպի իրենց են գրավում տղամարդկանց։ Եվ թվում է, թե այդպիսի կնոջ համար կյանքում ոչ ոք պետք չէ, բայց դա այդպես չէ։ Նրան հարմար կլինի խելացի, նրբանկատ և շրջահայաց երկրպագու։ Այդ տղամարդը պետք է կարողանա գնալ զիջումների ըստ անհրաժեշտության, և այդ պատճառով էլ կնոջը պետք չի լինի սփոփել իր էգոյին։ Իսկ եթե նրան պետք չէ զբաղվել իր վերադաստիարակությամբ, ապա միշտ էլ նրա համար ժամանակ կգտնվի անձնային աճի վրա։

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կնոջը հարաբերություններում կոնկրետացում է պետք։ Նա դրամաներ չի խաղարկի, քանի որ դրանում անհրաժեշտություն չի տեսնում։ Եվ եթե տղամարդիկ նրան սառն ու հաշվենկատ են համարում, ապա դա սխալ մոլորություն է։ Եվ Կույս կնոջը հարկավոր է համապատասխան տղամարդ, որին արցունքաբեր սյուժե պետք չէ։ Կնոջ համար կարևոր է արարելը, քանի որ տղամարդուն էլ է պետք ծանոթանալ այս բոլոր գործողությունների հետ։ Եվ տղամարդը պետք է օժտված լինի նրբանկատությամբ  ու զգոնությամբ, որ հասկանա ու իր կնոջն ընդունի այնպիսին, ինչպիսին որ նրան ստեղծել է բնությունը։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինը միշտ ձգտում է ներդաշնակության, և դրա համար էլ հարաբերությունները ևս բացառություն չեն կազմում։ Եվ նա միշտ նպատակ է դնում, որին էլ նա անշեղորեն հետևում է։ Զարգացման համար նրան խթանում է գործունեության բոլոր ոլորտներում եղած հավասարակշռությունը։ Եվ միայն վառ և նոր տպավորություններն են այդ կնոջ մեջ նոր կյանքի հանդեպ հետաքրքրություն արթնացնում։ Այդ պատճառով էլ նրան պետք է տղամարդ, որը լիովին նրա համար կապահովի կանացի երջանկություն։ Եվ միայն երջանիկ տանդեմի մեջ զույգը կսովորի պահպանել հավասարակշռությունը ու փոխզիջումներ գտնել կյանքի բոլոր վայրիվերումների մեջ։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կնոջը բնորոշ է համարձակությունը։ Նա իսկական ամուր ամրոց է, որն այնքան էլ հեշտ չէ գրավել։ Նա ամեն ինչ անում է հաջողության հասնելու համար՝ առանց մանրուքների հետևից ընկնելու։ Այս կինը ունի սեփական կարծիք, որը խաթարելը որևէ մեկի համար հեշտ չի կարող լինել։ Բայց այս կնոջ տղամարդը պետք է լինի ոչ միայն հավատարիմ զուգընկեր, այլև էմոցիոնալ մակարդակում զուսպ մարդ։ Անտանելի բնավորությանը կարելի է դիմանալ, դրա համար էլ այդ տղամարդը թող շատ ուժեղ տղամարդ լինի։

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինը ոչ միշտ է հասկանում, թե ինչո՞ւ են իրեն կայուն հարաբերություններ պետք։ Իր արկածախնդիր բնավորությամբ նա տղամարդու աջակցության կարիք չունի, դրա համար էլ ամուսնանալը միայն ամուսնանալու համար՝ նրա համար չէ։ Սակայն Աղեղնավոր կինն ամենաշատը վախենում է իր անմիջականությունն ու անհատականությունը կորցնելուց։ Եվ կնոջը պետք է այնպիսի տղամարդ, որ նրա հետ միասին ապրի լիարժեք կյանքով, զարգանա, այլ ոչ թե հետընթաց ունենա։ Եվ միայն այդ ժամանակ զույգը հնարավորություն կունենա իր երջանկությանն ընդառաջ վազել։

Այծեղջյուր

Իրենց գործնականությամբ այս կանայք ունակ են ցանկացածին կատաղության հասցնել, բայց միայն՝ ոչ իրենց։ Նրանք սովոր են անընդհատ կարգի բերել ոչ միայն իրենց կյանքը, այլև ուրիշինը, և այլ կերպ նրանց մոտ չի ստացվում։ Շատ հաճախ իրենց խիտ գրաֆիկի պատճառով Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք իրենց համար բացարձակապես ժամանակ չեն ունենում։ Ցանկացած տղամարդու  կինը կարող է հարմարեցնել իրեն, բայց արդյունքը երբեմն անկանխատեսելի է լինում։ Բայց պետք է ընտրել ոչ միայն հուսալի զուգընկերոջ, այլև այնպիսի մեկին, ով ամուր հիմք կստեղծի, որի վրա էլ կկառուցվի երջանիկ ընտանեկան կյանքը։

Ջրհոս

Այս անկախ էակները միշտ երազում են նվիրված սիրո մասին, բայց վախենում են զրկվել ձեռք բերած ազատությունից։ Իսկ ոչ ստանդարտ մտածողությունը ունակ է նրա ողջ աշխարհը գլխիվայր շրջել։ Դրա համար էլ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինը ապրում է այնպես, ինչպես դա ինքն է պատկերացնում, և ամեն ինչ ստեղծում է բարձր պահանջմունքներով։ Բայց նրան խորհուրդ տալ, թե ինչպիսի կյանքի ընկեր ընտրի, բացարձակապես անօգուտ զբաղմունք է։ Իրենց տեսակով ուժեղ այս կանայք սովոր են նախապատվություն տալ միայն արժանի թեկնածուներին։ Մնացած պլանավորված գործողությունները նրանց համար հետաքրքիր չեն։

Ձկներ

Ձկների երկակի բնույթի մեջ կատարյալ կերպով համադրվում են Կենդանակերպի մնացած ներկայացուցիչների բոլոր լավագույն որակները։ Բայց բոլոր գծերն իսկական խայծ են տղամարդկանց համար, ովքեր պաշտում են ռեբուսներ լուծել։ Թեպետ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կինն անընդհատ տղամարդու կողմից հասկացվածության կարիք ունի։ Ռոմանտիկ Ձկան համար կատարյալ տարբերակ կլինի հարուստ ներաշխարհ ունեցող տղամարդը։ Նա ոչ միայն կփայփայի իր երկրորդ կեսին, այլև հոգ կտանի նրա մասին։ Եվ նրա բոլոր տղամարդկային որակներին էական առավելություն կլինի նյութական ապահովվածությունը։ Եվ այդ ժամանակ նա Ձուկ կնոջ համար իսկական պարգև կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս