Բաժիններ՝

Մեսսին նշել է 3 ֆուտբոլիստների, որոնց արժե, որ «Բարսելոնան» ստորագրի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ներկայացրել է առաջիկա տրանսֆերայի պատուհանի ընթացքում ակումբի աշխատանքի իր տեսլականը: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, արգենտինացին ամրապնդում է ցանկանում երեք դիրքերում՝ դարպասապահ, կենտրոնական պաշտպան և հարձակվող:

Դարպասապահի դիրքի համար իդեալական տարբերակ Մեսսին համարում է «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանին, ով արդեն եղել է կատալոնական ակումբի համակարգում: Ամենայն հավանականությամբ, Յասպեր Սիլեսենը կհեռանա «Բարսելոնայից»:

Կենտրոնական պաշտպանի դիրքի համար առաջնային թեկնածուն Մաթիաս դե Լիգտն է «Այաքսից»: Ավելի վաղ այդ նույն ակումբից «Բարսելոնան» ձեռք է բերել Ֆրենկի դե Յոնգին: Հարձակվողի դիրքի համար Մեսսին նշել է Լուկա Յովիչին՝ «Այնտրախտից», և Իրվինգ Լոսանոյին՝ ՊՍՎ-ից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս