
Դիեգո Կոստան կարող է փոխարինել Կավանիին

Դիեգո Կոստան «Ատլետիկոյից» հեռանալու դեպքում պլանավորում է կարիերան շարունակել Եվրոպայում:
Cope-ի տեղեկություններով՝ հարձակվողը Չինաստանի առաջնությունից գրավիչ առաջարկ էր ստացել, բայց ժամանակի ընթացքում ակումբի առաջարկած պայմանները վատացել էին:
30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ ամենաուժեղ եվրոպական լիգաներում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները և ՊՍԺ-ն հետաքրքրություն են ցուցաբերել Կոստայի նկատմամբ: Փարիզյան ակումբը պատրաստ է քննարկել Կոստայի փոխանակման տարբերակն Էդինսոն Կավանիի հետ, որով վաղուց հետաքրքրված էր «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Սիրարփի Աղաբաբյան