Բաժիններ՝

Ջոնի Դեփը ցանկանում է ամուսնանալ 20-ամյա ռուս աղջկա հետ. Daily Mail

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը պլանավորում է ամուսնանալ Սանկտ Պետերբուրգից ժամանած 20-ամյա պարուհի Պոլինա Գլենի հետ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Նշվում է, որ աղջիկն արդեն երկու տարի է՝ ապրում է Լոս Անջելեսում, իսկ Դեփի հետ նա ծանոթացել է անցյալ տարի՝ երեկույթներից մեկի ժամանակ:

Ներկայում նա ապրում է ամերիկացի դերասանի առանձնատանը, ընդ որում՝ Դեփն իր բոլոր հյուրերին ստիպում է համաձայնագիր ստորագրել չհրապարակման մասին, հավելում է հրատարակությունը՝ հղում անելով դերասանին մոտ կանգնած աղբյուրի:

Բացի այդ, շուտով զույգը պատրաստվում է ամուսնանալ, ինչից հետո նրանք ցանկանում են մեկնել Ռուսաստան՝ ծանոթանալու աղջկա ընտանիքի հետ: Ջոնի Դեփը 2015 թվականի փետրվարից ամուսնացած էր ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդի հետ: Նրանց ամուսնալուծության շուրջ սկանդալը թնդացել է 2016 թվականի մայիսին, երբ դերասանուհին ամուսնուն մեղադրեց ֆիզիկական եւ հոգեբանական բռնության մեջ:

Դատարանը դերասանին արգելել է մոտենալ նրան, ի պատասխան՝ դերասանը Հերդին մեղադրել Է ամուսնալուծությամբ հարստանալու փորձ անելու մեջ: 2017 թվականի հունվարին Լոս Անջելեսի դատարանը որոշում էընդունել ամուսնությունը լուծարելու վերաբերյալ: Հերդը հայտարարել է, որ այն ամբողջ գումարը (յոթ միլիոն դոլար), որն իրեն է հասնում ամուսնալուծությունից հետո, կնվիրաբերի մի քանի բարեգործական կազմակերպությունների, որոնք զբաղվում են ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց, ինչպես նաեւ հիվանդ երեխաների աջակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս