Բաժիններ՝

«Սա հիասթափեցնող ժամանակաշրջան է». Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան քննադատել է «Էվերթոնի» հետ խաղը (0:4):

«Ես կցանկանայի իմանալ, թե ինչն էր սխալ: Խոսքը մանրամասների, ցանկության մասին է: Մենք չկարողացանք բավարար քաջություն դրսևորել: Դա նույնն էր, ինչ մենք չունեինք մինչև նոր մարզչի գալը: Սա լավ չէ ակումբի երկրպագուների համար, ակումբի պատմության համար:

Ես չեմ ցանկանում անհարգալից լինեն մրցակցի նկատմամբ, բայց այն՝ ինչպես էինք խաղում, ինչպես էր խաղում թիմը կամ մեզնից յուրաքանչյուրը, հենց  անհարգալից վերաբերմունքն է: Մենք չենք հարգում մեզ, ակումբը, երկրպագուներին, բոլոր աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի համար:

Երբեմն լինում է, որ դու ներդնում ես ողջ ուժերդ, բայց ոչինչ չի ստացվում: Դուք կարող եք սխալներ թույլ տալ, պարտվել, բայց այստեղ ամեն ինչ սխալ ընթացավ: Մենք վատ տրամադրվածությամբ դուրս եկանք խաղադաշտ:

Մենք զայրանում ենք ինքներս մեր վրա: Մենք ուզում ենք ավելի լավ խաղալ և մենք կխաղանք ավելի լավ: Ցանկանում եմ ասել երկրպագուներին, որ նրանք պահանջում են մեզնից ճիշտ ռեակցիա: Ներողություն խնդրելու միակ տարբերակը մեր ողջ ուժերը դաշտում ներդնելն է: Մենք կարող ենք նույնիսկ պարտվել, բայց լավ խաղով, ինչն ամոթ չէ: Ներողություն խնդրելու միակ ձևը դա է:

Հաջորդ պայքարը «Մանչեսթեր Սիթիի» հետ է: Նրանք պայքարում են չեմպիոնության համար, մենք՝ Չեմպիոնների լիգայի: Կլինի բարդ խաղ, բայց և շատ կարևոր:

Այս հակամարտությունը միշտ եղել է: Պայքարը զգացվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ես խաղում էի մինչև 18 տարեկանների թիմում: Մենք խաղում ենք միևնույն քաղաքը ներկայացնող  թիմի դեմ և ուզում ենք հաղթել:

Ես սիրում եմ խաղալ թոփ-ակումբների և թոփ-ֆուտբոլիստների դեմ: Ես սովորում եմ նման խաղերում, փորձ եմ ձեռք բերում և սպասում եմ նման խաղերի: Ես ուզում եմ որակյալ խաղ ցուցադրել, հաղթել, որպեսզի լինեմ լավագույնը:

Իհարկե, մենք շատ կտխրենք, եթե չհայտնվենք լավագույն քառյակում: Երկու տարի մրցանակներ չնվաճելը շատ տխուր է:

Մենք «Մանչեսթեր Յունայթեդ» ենք, և մենք խաղում ենք տիտղոսներ նվաճելու համար: Անցյալ տարի մենք չկարողացանք հաջողության հասնել, այս անգամ էլ, և հիմա մենք չենք գտնվում թոփ-4-ում: Սա հիասթափեցնող ժամանակաշրջան է»,- ասել է Պոգբան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս