«Եվս մի տարի ազգովի բռունցք դարձած խոնրահվեցինք անմեղ զոհերի հիշատակին». Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ճիշտ է այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին ի պատասխան անփոփոխ մոտեցումս ներկայացրել եմ, սակայն մի անգամ էլ ասեմ.

Ցեղասպանություն իրականացնողների և նրանց արածը ժխտող Թուրքիայի իշխանությանը մեր գլխավոր պատասխանը պետք է լինի հզոր բանակով և զարգացած տնտեսությամբ ուժեղ պետություն ստեղծելը, բազմանալն ու ժողովրդագրական նշանակալի աճ ապահովելը, կրթության ու գիտության ոլորտում նոր նվաճումներ ապահովելը, իբրև օրինակելի և իրավունքի երկիր ստեղծելը՝ հայհոյելու, անդադար աշխարհի պետությունների դուռը ծեծելու, աղերսելու, ճանաչում ու հատուցում պահանջելու փոխարեն։

Առաջ ես էլ էի աշխարհից ճանաչում ակնկալում, բայց ճանաչելով նրանք իրենց պատմությունն են սրբագրում, իրենց ներկան են ապահովագրում, միջազգային անվտանգության մակարդակն են բարձրացնում, էնպես որ դա իրենց գործն է։

Եվս մի տարի ազգովի բռունցք դարձած խոնրահվեցինք անմեղ զոհերի հիշատակին, բայց դրանից զատ տարվա մյուս օրերին ևս պետք բռունցքվենք ու Հայաստանը դարձնենք հզոր պետություն։

Սիրում եմ բոլորիդ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930