Բաժիններ՝

««Լիվերպուլը» չի կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա, և կարծես «Յունայթեդը»՝ ևս». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսել է իր կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջիկա դիմակայության մասին և նշել է, թե որքանով այդ խաղի արդյունքը կարող է ազդել Պրեմիեր լիգայի տիտղոսի մրցավազքի վրա:

««Լիվերպուլը» չի կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա, և կարծես «Յունայթեդը»՝ ևս: Ի՞նչ հաշվով «Յունայթեդը» պարտվեց «Էվերթոնին»՝ 0:3, թե՞ 0:4:

Դերբին ստանդարտ խաղ է «Մանչեսթեր Սիթիի» համար: Մենք ևս հանդիպում ունեցանք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց նրանք, իհարկե, շատ ավելի լավ վիճակում էին այն ժամանակ: Այդ խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Այսպիսով, դերբիի լավ օրը, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվի ոչ-ոքիով:

Մենք կտեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում, մենք չենք կարող դրա վրա ազդել, բայց դրանից հետո մենք սպասում ենք նաև մեր խաղերին»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930