Բաժիններ՝

Թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբայրը 30 տարվա բանտարկության է դատապարտվել Ֆրանսիայում

Փարիզի երդվյալների հատուկ դատարանն ապրիլի 18-ի երեկոյան վճիռ է կայացրել թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբորը՝ 36-ամյա Աբդելքադեր Մերահին 30 տարվա բանտարկության դատապարտելու վերաբերյալ: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը։

Մոհամեդ Մերահը 2012 թվականի մարտին Թուլուզում կատարել է մի շարք ահաբեկչական գործողություններ՝ սպանելով յոթ մարդու: Երդվյալների դատարանը ապացուցված է համարել, որ նրա եղբայր Աբդելքադերն այդ հանցագործությունների մեղսակից է: Մասնավորապես, ստույգ պարզվել է, որ հենց նա է գողացել մոտոռոլլերը, որն այնուհետեւ նրա եղբայրը տեղափոխությունների համար օգտագործել է ահաբեկչական գործողություններ կատարելիս:

Դատարանի որոշման համաձայն՝ բանտարկության՝ նշանակված 30-ամյա ժամկետի երկու երրորդը ենթակա չէ որեւիցե կրճատման կամ համաներման: Տուժածների եւ զոհվածների ընտանիքների փաստաբաններն Աբդելքադեր Մերահի համար ցմահ բանտարկություն էին պահանջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930