Կոնստանտին Օրբելյանը կրճատումներ էր արել Օպերայում եւ աշխատանքից հեռացրել է աթոռին ուղղակի նստողներին. «Փաստինֆո»
Կոնստանտին Օրբելյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պարտականություններին անցնելուց հետո կրճատումներ է կատարել, սակայն ինչպես նշում են թատրոնի աշխատակիցները նա ոչ թե ուրիշ ՊՈԱԿ-ների նման խնայել է ադմինիստրացիային և կրճատել ստեղծագործական խմբից, այլ ճիշտ հակառակը։
«Օրբելյանն աշխատանքից հեռացրել է միայն աթոռին ուղղակի նստողներին, մարդկանց, որոնք գործ չեն անում։ Փոխարենը պահում է երաժիշտներին ու ստեղծագործական կազմը։ Օրբելյանն օբյեկտիվ է ու թողնում է այն մարդկանց, որոնք ունակություններ ու հնարավորություններ ունեն։ Ո՛չ մարդկանցից է շորթում, ո՛չ էլ պետությունից։ Հակառակը ահռելի ներդրումներ է անում», – «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի աշխատակիցներից մեկը։
Օպերայի թատրոնի աշխատակիցների հետ հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր, թե դիմումներ են ստացվել Օրբելյանի վերաբերյալ. «Ինչու՞ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ»։ Թե ում նկատի ուներ վարչապետը հայտնի չէ, հանդիպման ժամանակ չի մանրամասներ սակայն թատրոնի արտիստների խոսքով իրավաբանական վարչության նախկին պետը՝ Քրիստինե Նաղդալյանը, որը միաժամանակ զբաղեցրել է նաև թատրոնի կադրերի բաժնի պետի պաշտոնը, այսինքն միանգամից երկու հաստիք, 17 անգամ բողոք-դիմում է ներկայացրել, թե իբր Օրբելյանը տնօրենի պաշտոնում անօրինական է նշանակվել։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն արդեն ստացել են մշակույթի նախարարության փաստարկներն ու հիմնավորումները։ Հիշեցնենք, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ որոշում կայացվեց, որ նախարարությունը կուղարկի փաստարկները, թատրոնն էլ կներկայացնի իր հակափաստարկները։ Պայմանավորվածության համաձայն՝ նոր տնօրեն չի նշանակվել այժմ օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները կատարում է տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը։