 
                        «Վառեմ-մարեմի» պատշգամբը լոկ հիշողությո՞ւն
 
                                    Tsayg.am. Ի՞նչ է լինելու Կումայրի արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեք ներկայացնող վթարային շենք-շինությունների ճակատագիրը: Մասնավորապես վտանգված է վթարային արդեն 4-րդ աստիճան ունեցող Աճեմյան 4 հասցեում գտնվող շենքը, որտեղ «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմն է նկարահանվել:
Հայտնի շենքի հայտնի պատշգամբն ամբողջովին վտանգված է ու ամեն րոպե հնարավոր է փլուզվի: Տարածքի խնդրով մտահոգ է նաեւ Գյումրու համայնքապետարանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        