
Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ». գործարքի մեջ կներառվեն Վարանը և Բեյլը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող է փոխել ակումբը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստը ցանկանում է փոխել մթնոլորտը և տեղափոխվել «Ռեալ»: Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» գիտակցում են Պոգբայի մտադրությունների լրջությունը և հասկանում են, որ ստիպված են լսել առաջարկները:
Միևնույն ժամանակ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հուսով է գործարքի մեջ ներառել «Ռեալի» ֆուտբոլիստներին: «Մադրիդում» գիտեն Պոգբայի ցանկության մասին, քանի որ կիսապաշտպանն իր գործակալ Մինո Ռայոլային խնդրել է փոխանցել այդ տեղեկությունները:
«Ռեալը» դեռ ակտիվ գործողություններ չի ձեռնարկել: Բայց ակումբում պատրաստ են գործարքի մեջ ներառել Ռաֆայել Վարանին, ով ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», և Գարեթ Բեյլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Վարանով:
Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ Զինեդին Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը