Բաժիններ՝

ՊՍԺ-ն պատրաստ է դե Խեային շաբաթական վճարել 350 հազար եվրո

Մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ն կարող է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» միանգամից երկու ֆուտբոլիստի:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, փարիզեցիները մտադիր են ձեռք բերել ոչ միայն կիսապաշտպան Անդեր Էրերային, այլ նաև մանկունյանցիների դարպասապահ Դավիդ դե Խեային: Ամռանը երկուսն էլ կարող են դառնալ ազատ գործակալներ:

Նոր պայմանագրի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» և դե Խեայի միջև բանակցությունները կանգ են առել: 28-ամյա իսպանացին ցանկանում է դառնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, բայց «Կարմիր սատանաները» հրաժարվում են վճարել նրան շաբաթական 350 հազար ֆունտից ավելի գումար:

ՊՍԺ-ն, ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի», պատրաստ է բավարարել դե Խեայի պահանջները: Սակայն հաղորդվում է, որ, ինչպես դարպասապահը, այնպես էլ՝ կիսապաշտպանը, կնախընտրեին մնալ «Օլդ Թրաֆֆորդում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930