Արմեն Սարգսյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադրի հետ քննարկվել է նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր

Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովին իր երկարամյա մասնակցությունից դրական փորձառություն և տպավորություններ ունի։

Զրուցակիցները խոսել են նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։ Նշելով «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցություն սկսելու մտադրության մասին՝ զրուցակիցներն ասել են, որ հաջող մեկնարկը փոխգործակցության նոր հնարավորություններ կբացի։

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն»-ը գլոբալ, բազմակողմ համագործակցության հանգույց է, որի նպատակն է զարգացնել և առաջ մղել գիտության և տեխնոլոգիաների առավելությունների վրա հիմնված գործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930