![](/banners/BeFunky-design.jpg)
«Միլանը» կարող է հրավիրել Պոչետինոյին
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/D3ZJCaFW0AUMGd5.jpg)
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Corriere dello Sera-ին, «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի նկատմամբ:
Աղբյուրի համաձայ՝, իտալական ակումբը կարող է հեռացնել ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոյին, եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում: Այդ դեպքում ակումբը կարող է հրավիրել Պոչետինոյին: «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսն արգենտինցուն իդեալական թեկնածու է համարում:
30 տուրերից հետո «Միլանը»՝ հավաքած 52 միավորով, զբաղեցնում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը