Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո` պարզ բառով կոչվում է Հայաստանի ԿՈՐԾԱՆՈՒՄ։
Երեկ՝ ապրիլի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։
Ապրիլի 6-ին, ժամը 10:13-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է տան պատին, ներսում գտնվող քաղաքացին հավանաբար մահացած է. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 6-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Բարև Ձեզ, ինչպե՞ս եք»,- ներս մտնելով սրահ՝ հայերենով հարցրեց երգչուհին ու հավելեց, որ մի քանի բառ սովորել է, այդ թվում՝ «բարի երեկոն», որոնք կպարապի և վաղն ավելի լավ կարտաբերի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Լոռի Բերդ ջրատարի վթարի պատճառով՝ ապրիլի 6-ին ժամը 13:00-ից ապրիլի 7-ը ժամը 24:00 կդադարեցվի՝ Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Այրում քաղաքները Ա քորի, Նեղուց, Շնող, Սանահին, Հաղթանակ, Պտղավան, Բագրատաշեն, Զորավան, Քարկոփ, Բերդավան գյուղերի ջրամատակարարումը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա ապրիլի 4-ին և 5-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:
Ապրիլի 5-ին ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին Կառավարության, ԱԺ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից: Նշենք, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը:
ԱՄՆ-ի 20 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված Մեքսիկայի սահմանին պատի կառուցման հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, եւ, առհասարակ, նավթամթերքը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պատրաստվում է պատվի, արժանապատվության հայցով դիմել դատարան: Նա պահանջում է պատժել հրապարակախոս Ալեքսանդր Վարպետյանին՝ ՖԲ սոցիալական ցանցով իր հասցեին հրապարակային վիրավորանք ու զրպարտություն տարածելու համար:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկը երեկ դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը երեկ առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել: Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց. «Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել: Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:
Պետական վերահսկողության ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում:
Արդյո՞ք Ռուանդան է Մինսկի խմբի համանախագահը, որից կախված է, մասնավորապես, Արցախի հնարավոր վերադարձը բանակցային սեղան, թե՞ այնուամենայնիվ, ճիշտ կլիներ, որ ևս մեկ առիթ օգտագործվեր ու այս հարցը քննարկվեր ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ։
Ապրիլի 6-ին, ժամը 10:12-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ ինչպես կանխատեսվել էր, ապրիլի 7-ի կլինի արևային և առանց տեղումների եղանակ:
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է երկու մարդ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից:
Արցախում ապրիլի 7-ին կայանալիք եկեղեցու բացման արարողությանը ՀՀ իշխանությունը ներկայացված կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանով։
. «Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ընտանիքին, հանդիպել Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին: