
Հայաստանում զբաղվածության մակարդակն ավելացել է 3.2%-ով

2018թ. Հայաստանում զբաղվածության մակարդակն ավելացել է 3.2%-ով, գործազրկությունը՝ նվազել 1.5%-ով: Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ զբաղվածների թիվը կազմել է 1 մլն 73.8 հազար մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 6.1%-ով:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում հաշվարկվում է 2 մլն 15.3 հազար աշխատանքային ռեսուրս, որից 733 հազարը տնտեսապես ոչ ակտիվ բնակչություն է:
Նշենք, որ այս ցուցանիշները հաշվարկված են նախկին մեթոդաբանությամբ, Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաև նոր մեթոդաբանությամբ հաշվարկ, ըստ որի՝ զբաղվածները 915.5 հազար են: