Վարդաքարցիները դաշտերը մեխապատել են

Tsayg.am-ը գրում է. Գարունը բացվել, ցանքը մեկնարկել է: Վարդաքարում գյուղատնտեսական նոր տարին եկել է, բայց հին խնդիրները դեռ լուծված չեն: Խոսքը համայնքի ցանքանտարածությունների հետ է կապված: Բանն այն է, որ Վարդաքարն Այգաբացին կապող ճանապարհն անանցանելի է, վարորդներն էլ դաշտերի միջով նոր ճանապարհ են բացել:

3 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհահատվածը շարքից դուրս է եկել: Գոյացած հսկայական փոսերի միջով անցնելն էլ՝ գրեթե անհնար: Դա է պատճառը, որ վարորդները փորձում են շրջանցել:

Բնակիչները ելքը գտել են: Դաշտավայրերի մեջ մեխեր են ամրացրել, որ մեքենաները չկարողանան ցանքերը տրորել, կամ էլ դաշտ մտնելու դեպքում անիվները ծակվեն: Այդ կերպ բնակիչները փորձում են դաս տալ կարգազանց վարորդներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930