Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով մահացել է 60 մարդ:
Կառավարությունում ևս մեկ անգամ քննարկում են գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի փոփոխման մասին նախագիծը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում առաջիկա համապետական մաքրության օրվան ընդառաջ այսօր անցկացվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է դարպասապահ Իկեր Կասիլիասի՝ «Պորտուի» հետ պայմանագրի երկարաձգման մասին լուրը:
Առաջիկա 5-6 տարիներին Վրաստանի կառավարությունը մոտավորապես յոթ միլիարդ լարի (ավելի քան 2,6 մլրդ դոլար) կհատկացնի դպրոցների վերանորոգման եւ կառուցման համար:
Եվրամիությունից դուրս չգալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին ուղղված հանրագիրը մարտի 21-ի դրությամբ ավելի քան 890 հազար ձայն թ հավաքել:
Կառավարությունը բավարարեց «Եվրոստան Ույուտ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը՝ հղում անելով այդ հայտարարությանը, եզրակացրել է, որ ըստ հայտարարության՝ համանախագահներն էլ են դեմ, որպեսզի փոխվի բանակցությունների ձևաչափը։ Մինչդեռ ՄԽ հայտարարության մեջ այդպես չի գրվել, այլ նշված է եղել, որ ձևաչափի միակողմանի փոփոխությունը հնարարվոր չէ։
Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստան կժամանի երկուշաբթի օրը՝ մարտի 25-ին:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հնարավոր չի համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգում տրամադրել մայիսի 23-ից հետո, երբ ԵՄ-ի երկրներում սկսվելու են նոր գումարման Եվրախորհրդարանի ընտրությունները:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր շենք կունենա, սակայն մինչ այդ ՔՀԿ-ում նորմալ պայմաններ ապահովելու համար որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։
«Էլզա Գրիգ» ընկերությունն այդ տարածքը տվել է ենթավարձակալության՝ այլ տնտեսվարողների։ Երբ փորձել են վարկ վերցնել «խայտառակ վիճակում» գտնվող շենքի վերանորոգման համար, բանկը պահանջել է, որ վարձակալները նոտարով հավանություն տան, որովհետև, փաստորեն, շուրջ 100 տարով կնքված պայմանագրերի դեպքում տարածքի փաստացի սեփականատերերը վարձակալներն են։ Այդ ժամանակ կարողացել են ծանոթանալ ենթավարձակալության պայմանագրերից մեկին։
Ցիկլոնի հարվածից տուժած Մոզամբիկում շարունակվում են 15 հազար բնակիչներին փրկելու գործողությունները, որոնք հայտնվել են արտաքին աշխարհից կտրված վիճակում:
«Պարո՛ն Բաբայան, կներեք, ինչ-որ ասվեց, պարզ էր, չէ՞: Դադարեցրե՛ք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց: Դա վերաբերում է ոչ միայն ձեզ, այլև բոլոր ներկաներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության մարտի 21-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծ:
Ուտրեխտի տրամվայում հրաձգություն սկսած տղամարդը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները, պատճառները:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին list.am կայքի միջոցով փորձել է աղվես վաճառել:
«Ինձ համար բացահայտում էր, որ, բացի իր շրջապատից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդում է նաև որոշ վերլուծաբանների, լրագրողների նյութերն ու եզրակացություններ անում, սակայն անհասկանալի ու անընդունելի է մեր լրատվամիջոցների սիրած թեման, թե ինչո՞ւ է վարչապետը կնոջն այստեղ-այնտեղ տանում, առավել ևս անհասկանալի է, թե իրենք ինչո՞ւ են արդարանում դրա համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Բրիտանական կառավարական կայքը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը տեխնիկական դժվարությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել, երբ հազարավոր օգտատերեր փորձել են ստորագրել այնտեղ զետեղված հանրագիրը Brexit-ի չեղարկման օգտին:
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 30-ը՝ տուժել մարտի 21-ին Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայության կազմակերպման հարցերում կարգավորումներ նախատեսող նախագծին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այդ կարգավորումներից մեկն էլ վերաբերում է եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու սահմանափակումներին։
Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր Խուան Գուայդոն մարտի 21-ին հայտնել է երկրի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից իր աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարերոյի ձերբակալման մասին։
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները մտադիր են դասադուլն ու գործադուլը շարունակել այնքան ժամանակ, մինչև նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանը հրաժարականի դիմում գրի և հեռանա: Նրանք պնդում են՝ չեն ուզում աշխատել նրա հետ. «Թող գնա ու ուրիշ տեղ կայանա»:
Մարտի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում 49-ամյա մի կին հաղորդում տվեց: Վանաձորցի կնոջ հայտնածով՝ ծանոթներից մեկն իր մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ ունի և դրանք չտարածելու համար իրենից մեկ տարի շարունակ 200 հազար դրամ է պահանջում: