Գուայդոն հայտնել է Վենեսուելայում իր մերձավոր զինակցին ձերբակալելու մասին
Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր Խուան Գուայդոն մարտի 21-ին հայտնել է երկրի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից իր աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարերոյի ձերբակալման մասին։
«Առեւանգել են իմ աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարերոյին»,-գրել է նա Twitter-ում` պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:
Իրենց հերթին լատինամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել նաեւ «Ժողովրդի կամքը» ընդդիմադիր կուսակցության անդամ, Ազգային ասամբլեայի պատգամավոր Սերխիո Վերգարային:
Վերգարան, իր հերթին, Twitter-ում հրապարակել է մի տեսանյութ, որին կից գրության մեջ նա պատմել է, որ մարտի 15-ի առավոտյան իշխանության ներկայացուցիչները «անօրինական կերպով ներխուժել են» իր տուն: Մարերոյին, նրա խոսքով, «առեւանգել են», իսկ իրեն թողել են ազատության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: